Նոյեմբերի 29-ին դանակահարության արդյունքում Երեւանում 13-ամյա տղա է մահացել30 նոյեմբերի 2009 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ի երեկոյան ոստիկանության Էրեբունու բաժանմունքը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ կենտրոնական փողոցներից մեկում գտնվող բնակարանումդանակի բազմաթիվ վերքերով երեխա է հայտնաբերվել: «Էրեբունի» բժշկական կենտրոնից նույն օրը ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ նույն օրը 15.00-17.10 ընկած ժամանակահատվածում չպարզված հանգամանքներում, անհայտ անձը դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել Սոս Մելքոնյանին, որը, գիտակցության չգալով, վախճանվել է հիվանդանոց տեղափոխելիս: Պատահարի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել է արյունոտ խոհանոցային դանակ: Ընթանում է նախաքննություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |