ԵՄ-ն պետք է խրախուսի հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը թուրքական խորհրդարանում30 նոյեմբերի 2009 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Այսօր` նոյեմբերի 27-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը (EFOA) իր Բրյուսելի գրասենյակում կազմակերպել է կլոր-սեղան միջազգային կազմակերպություններում Հայաստանի մասնակցության վերաբերյալ` հայ-թուրքական հարաբերությունների համար պատասխանատու ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանի հետ: Միջոցառմանը մասնակցեցին Եվրոպական հաստատությունների, Բրյուսելում տեղակայված հետազոտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների եւ մամուլի ներկայացուցիչները, ինչպես նաեւ դիվանագետներ: Կիրակոսյանի ելույթը եւ հաջորդող քննարկումը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին` ներառյալ ԵՄ-Հայաստան համագործակցությունը: Հատուկ ուշադրություն էր հրավիրվել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:«ԵՄ պետք է բոլոր հնարավոր միջոցները գործադրի` Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումը խրախուսելու նպատակով: Այլապես կկորցնենք եզակի հնարավորություն` տարածաշրջանի կարեւորագույն խնդիրներից մեկի դիվանագիտական լուծումը»,- ասաց «Հայաստանի եվրոպացի բարեկամների» գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը: Նրա խոսքով, Արձանագրությունների վավերացումը եւ իրականացումը Հայաստանի, Թուրքիայի եւ ԵՄ, ինչպես նաեւ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունություն շահերից է բխում եւ վարչապետ Էրդողանը չպետք է «թաքնվի» խորհրդարանի հետեւում. բոլորը գիտեն որ նա ունի իրեն սատարող մեծամասնությունը: Քամբեկն ավելացրեց, որ Բրյուսելում նման միջոցառումների կազմակերպումը ՀՀ կառավարության ներկայացուցիչների համար նպաստում է ԵՄ հաստատություններին հայկական կողմի տեսակետների ավելի պատշաճ ներկայացմանը եւ եվրոպական հետազոտական կենտրոնների համապատասխան զեկույցներում արտացոլմանը: Արման Կիրակոսյանն իր հերթին մանրամասն ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման` որպես առանձին գործընթացի հարցում, որը չի կապված տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |