ԼՂՀ ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի հայտարարություն է ուղարկել ԵԱՀԿ-ին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ քարտուղարություն է ուղարկելԼՂՀ Ազգային ժողովի` նոյեմբերի 25-ին ընդունած հայտարարության տեքստը` ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների դեկտեմբերի 1-ից 2-ը Աթենքում նախատեսված նիստի մասնակիցների շրջանում տարածելու համար:



Համապատասխան նամակ է ուղարկվել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Ջորջ Պապանդրեուին, իսկ պատճենը` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին:



ԼՂՀ Ազգային ժողովը հայտարարությունն ընդունել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պաշտոնական Բաքվի ագրեսիվ քաղաքականության կապակցությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---