Աթենքում կկայանա ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը30 նոյեմբերի 2009 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Աթենքում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հանդիպմանը ենթադրվում է քննարկվել ԵԱՀԿ ԱԳՆԽ օրակարգի կետերի վերաբերյալ դիրքերի համակարգման հարցը, ինչպես նաեւ կարծիքներով փոխանակվել ինքնին ՀԱՊԿ գործունեության արդիական խնդիրների շուրջ:ՀԱՊԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումն անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների` արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության հարցերով 2009-2010թթ. Խորհրդատվությունների ծրագրին եւ Կորֆում եւ Նյու-Յորքում ընթացիկ տարվա ընթացքում տեղի ունեցած արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նույնանման հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան: Հանդիպմանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որը Աթենք կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի վարչապետ եւ արտգործնախարար Ջորջ Պապանդրեուի հրավերով: ԵԱՀԿ ԱԳՆԽ ընթացքում ծրագրվում է ԵԱՀԿ երեք «զամբյուղներին»` ռազմաքաղաքական, տնտեսաէկոլոգիական ու հումանիտար չափումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ քննարկել: ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի 17-րդ նիստին պատրաստվել է ՀԱՊԿ երկրների համատեղ հայտարարությունը` ի օժանդակություն եվրոպական անվտանգության մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնության: ՀԱՊԿ անդամ պետություններն առաջադրել են Երկրորդ աշխարհամարտի ավարտի 65-ամյակի մասին նախարարական հռչակագրի նախագիծը, որն ուղղված է այդ պատերազմում զոհվածների հիշատակի պահպանությանը եւ պատմության կեղծման կանխմանը, հաղորդում է Հայաստանում ՀԱՊԿ ՏՕՄՀԿ ազգային ներկայացուցչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |