Էդուարդ Շարմազանով. Հայ-թուրքական Արձանագրությունները կներառվեն Թուրքիայի խորհրդարանի օրակարգում30 նոյեմբերի 2009 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, եւ թուրքական կողմից այդ գործընթացի ցանկացած ձգձգման դեպքում ՀՀ ղեկավարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի միջազգային իրավունքի շրջանակներում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:Շարմազանովի խոսքով, Հայաստանը թուրքական կողմի հետ հավասար պայմաններով է հարաբերությունների կարգավորման գնում եւ իր վրա միակողմանի պարտավորություններ չի վերցնում: Խոսելով Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական ստորագրված Արձանագրությունների ճակատագրի մասին` ՀՀԿ խմբակցության քարտուղարը համոզմունք հայտնեց, որ թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների գծով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացնելու: «Հակառակ դեպքում դեկտեմբերի 7-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջեւ նշանակված հանդիպումը չի կայանա»,- նշեց Շարմազանովը` իր կարծիքը հիմնավորելով այն բանով, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ ԵՄ երկրները նախկինում արդեն հայտարարել են առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |