Թուրքիայում հայազգի տարագիրների 90 տոկոսը կանայք են30 նոյեմբերի 2009 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Երեւանում տեղի ունեցավ «Թուրքիայում հայ տարագիրների վիճակը» հետազոտությունների արդյունքների շնորհանդեսը: Հետազոտությունների արդյունքները ներկայացնելով, «Եվրասիա- համագործակցություն» հայ-թուրքական նախաձեռնող հիմնադրամի համակարգող Արտակ Շաքարյանը հայտնեց, որ հետազոտությունները կատարվել են 2009 թ. ապրիլ-օգոստոս ամիսներին` հիմնադրամի պատվերով: «Հետազոտությունների արդյունքների համաձայն, Թուրքիայում հայ տարագիրների 90 տոկոսը կանայք են: Մենք չէինք ձգտում իմանալ հայ տարագիրների ստույգ թիվը, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի կառավարության հայտարարած տվյալները` 50-80 հազ. հայերի մասին, չեն համապատասխանում իրականությանը», - ասաց Արտակ Շաքարյանը: Համաձայն տվյալների, 2000-2007 թթ. Հայաստանից Թուրքիա է տարագրվել մոտ 6000 հայ: «Այն հարցին, թե ինչու են հայերը տարագրվում հենց Թուրքիա, նրանք հիմնականում պատասխանում են, որ իրենց համար Թուրքիա գնալը եւ հեշտ է, եւ էժան», - ընդգծեց հիմնադրամի համակարգողը: Հետազոտությունների տվյալների համաձայն, հայ տարագիրների շահույթը ամսական 100-600 դոլար է կազմում: Հատկապես պրոբլեմային է այն հանգամանքը, որ հայ տարագիրների երեխաները զրկված են հայկական դպրոց հաճախելու հնարավորությունից, քանի որ Թուրքիայի քաղաքացիներ չեն: Ինչ վերաբերում է հայ տարագիրների եւ Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչների միջեւ հարաբերություններին, ապա հետազոտությունները ցույց են տալիս, որ ստամբուլցի հայերի մեծ մասը Հայաստանից տարագրվածներին ապահովում են աշխատանքով, բայց նրանց փոխհարաբերություններում նույնպես ծագում են կոնֆլիկտներ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |