2009 թ. նոյեմբերին Հայաստանի սպառողական շուկայում գներն աճել են 1.2 %-ով

PanARMENIAN.Net - 2009 թ. նոյեմբերին Հայաստանի սպառողական շուկայում նկատվել է գնաճի միտում, որն արձանագրվել էր նախորդ երկու ամիսների ընթացքում: Դրա արդյունքում ընդհանուր գնաճը կազմել է 2.4 %: Միեւնույն ժամանակ, Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, հոկտեմբերի համեմատ նոյեմբերին գները բարձրացել են 1.2%-ով:



Օպերատիվ տվյալների համաձայն, դա հիմնականում պայմանավորված է որոշ ապրանքների գների սեզոնային փոփոխություններով:



Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները 2009 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 1.4 %-ով, ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1 %-ով:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---