Հովհաննես Հովհաննիսյան. ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը երկիրը կանգնեցրել է փակուղու առաջ30 նոյեմբերի 2009 - 20:15 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրապետական կուսակցության 12-դ համագումարին ՀՀ վարչապետին պետք էր հայտարարել անվստահության քվե, եւ ոչ թե ընտրել նրան այդ կուսակցության գործադիր մարմնի անդամ», - հայտարարել է ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հետ համատեղ մամլո ասուլիսում Հայաստանի Լիբերալ կուսակցության (ՀԼԿ) նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:Հովհաննիսյանի խոսքերով, ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը երկիրը կանգնեցրել է փակուղու առաջ: Հայաստանում գրանցվել է 18.6% տնտեսական անկում: Նա նաեւ նշել է, որ աննպատակահարմար է վարկեր ստանալ դրսից, քանի որ Հայաստանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ-ի 36%, եւ հետագայում Հայաստանը չի կարողանա սպասարկել այն: «Պետք է հասկանալ, որ եվրոպական վարկերը, Հայաստանին տրվում են որոշ քաղաքական հարցեր լուծելու համար, որպես պատասխան, այսինքն հայ-թուրքական հարաբերությունների բարելավում եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորում: Նա նաեւ ավելացրել է, որ եթե ՀՀ կառավարությունը չմտցնի լուրջ փոփոխություններ երկրի տնտեսական քաղաքականության մեջ, ապա ՀՀ-ը 2010 թ-ց ի վիճակի չի լինի վճարել նույնիսկ թոշակները: Խոսելով ՀՀ վարչապետի, տնտեսության եւ ֆինանսների նախարարների ՀՀԿ-ն անդամակցության մասին Հովհաննիսյանը նշել է, որ երկրում երկրում ընթանում է տոտալ «հանրապետականացում», որը նման է Կոմունիստական կուսակցության քաղաքականությունը խորհրդային ժամանակաշրջանում: Իր հերթին, Մկրտիչ Մինասյանը նշեց, որ պարտք են տալիս այն պետությանը, որը ի վիճակի է այն վերադարձնել: Նա նաեւ հաղորդել է, որ վարկերի որոշ մասը 2010 թ-ն կուղղվի սոցիալական ծրագրերի իրականացմանը, իսկ հիմնական մասը` փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման համար է: Մինասյանը չհամաձայնվեց ՀԼԿ-ն առաջնորդի թոշակներին վերաբերվող կարծիքի հետ, եւ նշեց, որ նման բան տեղի չի ունենա: Նա ընդգծեց, որ պետք չէ խուճապ առաջացնել հասարակության մեջ նմանատիպ հայտարարություններով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |