ՀՀ ԱԺ խոսնակի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Կորեա30 նոյեմբերի 2009 - 22:02 AMT PanARMENIAN.Net - Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյունգ-Օի հրավերով դեկտեմբերի 2-ին կսկսվի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության քառօրյա պաշտոնական այցը Կորեայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Արմեն Աբրահամյանը, Արա Նռանյանը: Կորեայի Հանրապետությունում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյունգ-Օի, ԿՀ վարչապետ Չունգ Ուն Չանի, Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ: ԿՀ Ազգային ժողովում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԿՀ ԱԺ նախագահ Կիմ Հյունգ-Օն կստորագրեն փոխըմբռնման հուշագիր: Սեուլում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա «GS Holdings»-ի նախագահ պարոն Հո Չան Սուի եւ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ ՊակԴաե Ունի հետ, կայցելի «SAMSUNG ELECTRONICS» տաղավար: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ջեջու, որտեղ հանդիպումներ կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |