«ԱրմենՏել»-ը համագործակցություն է սկսում «Հույս եւ օգնություն» ՈԿԿ-ի հետ30 նոյեմբերի 2009 - 22:14 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) համագործակցություն է սկսում «Հույս եւ օգնություն» ՈԿԿ-ի հետ, որը գործում է Հայաստանում 1998թ. ի վեր եւ սոցիալական, հոգեբանական եւ իրավաբանական աջակցություն է ցուցաբերում բնակչությանը: Հայաստանում գործող առաջին թեժ գիծը` 080 080 801, որ գործարկվել է «Հույս եւ օգնություն» ՈԿԿ-ի կողմից, գործում է Հայաստանում 2003թ. ի վեր: Կողմերի համագործակցությունը սպասարկման ու սոցիալական ոլորտներում թույլ կտա «Հույս եւ օգնություն» կազմակերպությանը հետագայում եւս անհրաժեշտ օգնություն ցույց տալ քաղաքացիներին բնակչության իրազեկման բարձրացման եւ գործնական ծրագրերի իրագործման միջոցով: «Մեր ընկերությունն առանձնապես կարեւորում է համագործակցությունն այն կազմակերպությունների հետ, որոնք բարձրացնում են հանրության իրազեկությունը մարդու իրավունքների մասին եւ նպաստում են դրանց պահպանմանը»,-ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ընկերությանն հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեգլոյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |