ՀՀ ԱԺ փոխնախագահը քննարկել է հայ-թուրքական հարաբերությունները ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցչի հետ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Ազգայինժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց ԱՄՆ-իՊետդեպարտամենտի Կովկասյանգործերիեւտարածաշրջանային հակամարտություններիգրասենյակի տնօրեն Իթն Գոլդրիչին - Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի առաջին քարտուղար Դանիել Հասթինգսին:



Հյուրերի խնդրանքովԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը ներկայացրեցԱԺ կառուցվածքը, ծանոթացրեց օրենսդրականու վերահսկողականգործառույթներին, խորհրդարանիձեւավորման կարգին, ԱԺ-ում քաղաքական ուժերի ներգրավվածությանը:



Հանդիպման ժամանակքննարկվեցնաեւհայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, առանց նախապայմանների արձանագրությունների վավերացման գործընթացին, ինչպես նաեւ ՀԿ-ներին վերաբերող օրենսդրությանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԺ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---