Արթուր Աբրահամն ու Վիկ Դարչինյանն ընդգրկվել են լավագույն բռնցքամարտիկների «The Ring» տասնյակում

PanARMENIAN.Net - Տարբեր տեսակի վարկանիշերի կազմումով հայտնի «The Ring» ամսագրի խմբագիր Մայքլ Ռոզենտալը այս անգամ կազմել է Արեւելյան բլոկից լավագույն բռնցքամարտիկների տասնյակը: Ինչպես հաղորդում է box-club.ru-ն, տասնայկում ներկայացված են հետխորհրդային տարածքի բռնցքամարտիկները, որոնք ծնունդով նախկին միութենական հանրապետություններից են եւ ներկայացնում են այլ երկրներ: Ցուցակը գլխավորում է հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա), 7-րդ տեղում է Վիկ Դարչինյանը, որը ներկայացնում է Ավստրալիան:



Լավագույն տասնյակը հետեւյալ տեսքն ունի`

1. Արթուր Աբրահամ- (31-0, 25 KO)

2.Վիտալի Կլիչկո (38-2, 37 KO)

3. Վլադիմիր Կլիչկո (53-3, 47 KO)

4.Տոմաշ Ադամեկ (39-1, 27 KO)

5. Լուչիան Բուտե (25-0, 20 KO)

6. Զոլտ Էրդեյ (31-0, 17 KO)

7. Վիկ Դարչինյան (32-2-1, 26 KO)

8. Սերգեյ Ձինզիրուկ (36-0, 22 KO)

9. Քշիշտոֆ Վլոդարչիկ (42-2-1, 31 KO)

10. Յուրի Ֆորման (28-0).
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---