Ալմաստի վերամշակման «Լորի» գործարանի արտադրական ծավալները 2009թ. կրճատվել են 10-15 տոկոսով 1 դեկտեմբերի 2009 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում ալմաստի վերամշակման «Լորի» ՍՊԸ-ի արտադրական ծավալները 2009թ. կրճատվել են 10-15տոկոսով 2008թ. համեմատությամբ, լրագրողներին է ասել «Լորի» ՍՊԸ-ի տնօրեն Իսահակ Աղաջանյանը: Ըստ նրա, գործարանի արտադրության տարեկան ծավալը կազմում է շուրջ 30-35 մլրդ դոլար: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է տալ շուրջ 40-42 մլրդ դոլարի արտադրանք: «Անշուշտ, ճգնաժամն ազդեց արտադրության ծավալների վրա, սակայն դրանց ավելացման միտում կա»,-ասել է Աղաջանյանը: Նա պարզաբանել է, որ ճգնաժամն անդրադարձել է նաեւ ընկերության գործունեության վրա, քանի որ արտադրության 90 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, իսկ մնացած 10 տոկոսը` հիմնականում Եվրոպայի երկրներ: Ընդ որում, նա հավելել է, որ արտադրության ծավալների ավելացման միտումը կապված է ճգնաժամից դուրս գալու հետ: Այսօր «Լորի» ՍՊԸ է այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նա ծանոթացել է նրա գործունեությանը, շրջայց կատարել արտադրամասերում: «Լորի» ՍՊԸ-ն ստեղծվել է 1992թ. եւ աշխատում է մինչ օրս: Ընկերության բաժնետերերն են Շահե Ասլանյանն ու Վարդգես Մինասյանը: Բաժնետոմսերի 12 տոկոսը պատկանում է Franck Muller ընկերությանը: Ամսեկան գործարանը մշակում է 5-6 հազար կարատ ալմաստ եւ տարեկան կտրվածքով կարատների ընդհանուր ծավալը կազմում է 50 հազար: Ձեռնարկության տնօրենն ընդգծել է նաեւ, որ «Լորին» ալմաստների վերամշակման առաջատար է եւ երկրի նախագահի այցը պայմանավորված է հենց այդ հանգամանքով: Նա նաեւ ընդգծել է, որ ընկերությունը հենց այն արտադրողն է, որ արտահանում է իր ապրանքը` արտերկրի իր գործընկերներին, որտեղ նրանց կենտրոնական գրասենյակները զբաղվում են իրացմամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |