Firstone հնդկական ոսկերչական ընկերությունը ներդրում է կատարելու ադամանդի վերամշակման «Լորի» ՍՊԸ-ում 1 դեկտեմբերի 2009 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց ադամանդի վերամշակման «Լորի» ՍՊ ընկերություն: Ձեռնարկությունում ընդհանուր ծանոթության շրջայց կատարելուց հետո աշխատանքային ժողով տեղի ունեցավ, որին ընկերության ղեկավարությունից եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանից բացի ներկա էին նաեւ հնդկական Firstone ընկերության ներդնողները: Աշխատանքային ժողովի արդյունքների համաձայն լրագրողներին տեղեկատվություն տալով, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտնեց, որ ադամանդի վերամշակման «Լորի» ՍՊ ընկերություն երկրի ղեկավարի այցի արդյունքում երկու խնդիր լուծում ստացավ, նախ` Սերժ Սարգսյանը ծանոթացավ բնագավառի խնդիրներին, ինչպես նաեւ ներկաների հետ մտքեր փոխանակեց այն հայեցակարգի վերաբերյալ, որ մշակել եւ հաստատել էր Հայաստանի կառավարությունը: «Անշուշտ, այդ հայեցակարգն ընդունելով` Հայաստանում առաջընթաց կարձանագրվի ոչ միայն ադամանդի վերամշակման բնագավառում, այլեւ ոսկերչական գործում», - ասաց նա: Երկրորդ` Ներսես Երիցյանի խոսքերի համաձայն, այդ ժողովի ընթացքում քննարկվել են կոնկրետ ներդրումային ծրագրեր, մասնավորապես, ընկերության սեփականատերերը ներկայացրել են ներդրումային նախագիծ, որը ծրագրվում է իրականացնել հնդկական խոշորագույն ոսկերչական Firstone ընկերության հետ միասին, որն էլ, իր հերթին, ուզում է Հայաստանում հիմնել իր գործը: «Նախագահի հանձնարարությամբ կատարվելու են համատեղ աշխատանքներ, որպեսզի հնդկական ընկերությունը, որը շուկաներ ունի ե'ւ ԱՄՆ-ում, ե'ւ եվրոպական երկրներում, պետություն- մասնավոր սեկտոր համագործակցությամբ Հայաստանում գործ հիմնի», - ավելացրեց նա: ՀՀ էկոնոմիկայի ղեկավարն ասաց, որ այդ հայ-հնդկական նախագծի շրջանակներում խոսքը տասնյակ հազարների եւ հարյուրավոր նոր աշխատատեղերի մասին է: Այդ համատեքստում Ներսես Երիցյանն ավելացրեց, որ այդ բնագավառում ներդրումներ անելու շահագրգռություն է միշտ ցուցաբերել նաեւ սփյուռքը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |