ՀՀ գլխավոր դատախազություն. Պարտականությունների կատարման թերացումը երկու բանտարկյալների փախուստի պատճառ դարձավ 1 դեկտեմբերի 2009 - 21:25 AMT PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակցի առաջադրվել էմեղադրանք. նախաքննությունը շարունակվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակցի դեկտեմբերի 1-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, ասվում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայության հաղորդագրությունում:Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից, հերթափոխի ավագ Ա.Սմբատյանը, 2009թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 17-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման ձեւով պատիժը կրող դատապարտյալների մեկժամյա զբոսանքը կազմակերպելու ընթացքում չի ապահովել պատշաճ հսկողություն ինչպես զբոսախցերի մուտքի դռների, այնպես էլ՝ զբոսախցերի տանիքի հատվածներում, զբոսանք տրամադրելիս չի իրականացրել վերահսկողություն զբոսանքի դուրս բերվող ցմահ ազատազրկման դատապարտվածների անձնական խուզարկության գործընթացի նկատմամբ: Արդյունքում՝ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 6-րդ հարկի թիվ 1 զբոսախուց են ուղեկցվել առանց անձնական խուզարկության ենթարկվելու, որտեղ տեւական ժամանակ մնացել են առանց հսկողության եւ զբոսախցի տանիքից դիմել փախուստի` հասարակության համար ստեղծելով վտանգավոր իրավիճակ: Ձեռք բերված ապացույցների հիմանվրա՝ հերթափոխի ավագ Ա.Սմբատյանին, անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Ա.Աթաբեկյանին եւ Վ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ |