Աթենքում Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ չի քննարկվել 2 դեկտեմբերի 2009 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Աթենքում ընթացքում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների 17-րդ նիստի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ չի քննարկվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Ըստ նրա, հանդիպումն աշխատանքային բնույթ էր կրում: «Հասկանում եք, այս հանդիպմանը բուն փաստաթուղթը չի քննարկվել: Մենք խոսել ենք բանակցությունների շարունակման ձեւաչափի մասին: Վերջին անգամ փաստաթղթի վերաբերյալ քննարկումներ են եղել Մյունխենում` նախագահների մակարդակով: Դրանից հետո համանախագահները սկսել են աշխատել այն առաջարկությունների վրա, որոնք արվել են այդ հանդիպման շրջանակներում: Տարածաշրջան համանախագահների այցից հետո հնարավոր կլինի կազմել հաջորդ տարվա ժամանակացույցն այն մասին, թե ինչպես են շարունակվելու բանակցությունները», հավելել է նա: Մամեդյարովը նշել է նաեւ, որ խաղաղ գործընթացում դինամիկա է նկատվում: «Դա զգացվում է երեք համանախագահող երկրների ԱԳ նախարարների հայտարոությունների մեջ, եւ պատահական չէ, որ հղում է արվում նաեւ Իտալիայում G-8-ի վերջին գագաթնաժողովում երեք համանախագահ երկրների նախագահների մակարդակով ընդունված հայտարարության վրա»: «Ես ասյպես եմ գնահատում մեր այսօրվա հանդիպումը` մենք դեռ շատ անելիք ունենք հաջորդ տարի, սակայն այն, որ կա ցանկություն արագացնել այդ բանակցությունները, դա զգացվում է, եւ կարելի է միայն ողջունել: Ուստի այս դեպքում դիրքորոշումների մերձեցման դեպքում մենք կարող ենք առնվազն ինչ-որ որոշում կայացնել հիմնական սկզբունքների շուրջ` ճանապարհ բացելու համար համապարփակ խաղաղ պայմանագրի կնքման համար: Այն, ինչի մասին այսօր ասվեց այսպես կոչված 3+2 համանախագահների եւ 2 ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ»,-ասել է Մամեդյարովը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը |