Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում կրթության ոլորտում դոնոր-կազմակերպությունների խորհրդաժողով է տեղի ունեցել 2 դեկտեմբերի 2009 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ կրթության ոլորտում դոնոր-կազմակերպությունների խորհրդաժողով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, միջոցառմանը մասնակցեցին մի շարք պետական եւ հասարակական կազմակերություններ, այդ թվում` ՀՀ էկոնոմիկայի, կրթության եւ գիտության, գյուղատնտեսության, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունները, ինչպես նաեւ կրթության ոլորտում գործող դոնոր կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, այլ գործընկերներ եւ աջակիցներ: Խորհդաժողովի նպատակը Հայաստանի կրթական համակարգում առկա խնդիրներն առավել արդյունավետ լուծելու համար հաղորդակցման եւ փոխգործակցության միջոցով դոնոր կազմակերպությունների եւ ՀՀ կառավարության միջեւ փոխհամաձայնության ապահովումն էր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |