«Նարեկացի» արվեստի միությունը ցուցահանդես է կազմակերպել` նվիրված Կորյուն Նիկողոսյանի 70-ամյակին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Երեւանի «Նարեկացի» արվեստի միությունում կբացվի Կորյուն Նիկողոսյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրվածէԿորյուն Նիկողոսյանի 70-ամյակին, որն իր ապրած 37 տարիների ընթացքում հասցրել է ստեղծել մոտ 100 աշխատանք, որոնք ցուցադրվել են Հայաստանում, Ռուսաստանում եւ Դանիայում:



Այժմ դրանք ցուցադրվում են նկարչի անունը կրող տուն-թանգարանում:



Տարիներ շարունակ գամված լինելով անկողնուն` նա աշխատել է մոր օգնությամբ` կյանքի ու նրա հանդեպ իր հույզերն ու զգացումները արտահայտելով հիմնականում տաք, լուսավոր գույներով:



«...Ինձ զարմացրեցայն, որ Կորյունը այդամեն ինչինհասելէ ինքնուրույնկերպով` առանցուսումի, առանց մասնագետ նկարիչների խորհրդի եւ օգնության: Ամենաարժանավոր գծերից է նրա ճաշակը եւ արտահայտչական ձեւերի անմիջականությունը: Կորյունի կտավները հետաքրքրություն են առաջ բերում իրենց անկեղծությամբ: Այն ամենը, ինչ նրան հուզում է, դրսեւորված է անմիջականորեն` հետաքրքիր եւ ժամանակակից արտահայտչական գեղարվեստական միջոցներով»,-ժամանակին այսպես է գնահատել Կ.Նիկողոսյանի աշխատանքները Մարտիրոս Սարյանը:



Նիկողոսյանը ծնվելէԵրեւանում 1939թ., վախճանվել է 1976թ.:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---