Ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում Հայաստանը կներկայացնի Հովհաննես Դավթյանը 2 դեկտեմբերի 2009 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-13-ը Տոկիոյում կկայանա ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարն, որ ամեն տարի անց է կացվում ձյուդոյի հիմնադիր Ձիգարո Կանոյի պատվին: Մրցաշարն ամփոփում է 2009թ. սեզոնը: «Մեծ սաղավարտին» կմասնակցի 2007թ. Եվրոպայի արծաթե մրցանակակիր, մինչեւ 60կգ քաշային կարգում 2009թ. աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Հովհաննես Դավթյանը: «Ես շատ ուրախ եմ, որ ինձ անձամբ են հրավիրել մասնակցելու այս մրցաշարին, սա մեծ պատիվ է ինձ համար: Ես լավ են նախապատրաստվել եւ հուսով եմ, որ լավ ելույթ կունենամ»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Դավթյանը: Դեկտեմբերի 8-ին ձյուդոիստն իր մարզիչ Կարեն Սիմոնյանի հետ մեկնում է Տոկիո, նա պայքարը կսկսի դեկտեմբերի 11-ին, իսկ 12-15-ը` կմասնակցի ուսումնամարզական հավաքին: Ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել 2-ական մարզիչ յուրաքանչյուր քաշային կարգում: Մրցաշարի մրցանակային հիմնադրմը 150 000 դոլար է, հաղթողը կստանա` 5000, արծաթե մրցանակակիրը` 3000, իսկ բրոնզե մրցանակակիրը 1500 դոլար: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |