Թուրքիան կարող է վտանգել Հայաստանի հետ ընթացող ողջ գործընթացը 2 դեկտեմբերի 2009 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան դանդաղեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, նա կարող է վտանգել Հայաստանի հետ ընթացող ողջ գործընթացը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Քանի որ այժմ թուրքական քաղաքականության օրակարգի հիմնական հարցը քրդական խնդիրն է, ինձ թվում է, որ Թուրքիայի ղեկավարությունը կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին այն բանից հետո, երբ ինչ-որ առաջխաղացման հասնի քրդական հարցում»,-ասել է Ռ.Սաֆրաստյանը: Նա ընդգծել է, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որտեղ գտնվում են Արձանագրությունները, կարող է ձգձգել վավերացման գործընթացը: «Հանձնաժողովում 36 պատգամավոր կա, նրանց մեծ մասը Արդարության եւ զարգացման իշխող կուսակցության անդամներ են: Եթե Թուրքիայի ղեկավարությունը որոշի, որ հանձնաժողովը պետք է հավանության արժանացնի Արձանագրությունները, ապա հանձնաժողովը այդպես էլ կանի»,-ասել է պրոֆեսորը: Նա հավելել է նաեւ, որ հանձնաժողովը հազիվ թե հրապարակի իր որոշումը Արձանագրությունների վերաբերյալ մինչեւ դեկտեմբերի 7-ը, երբ տեղի կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ: Այդ համատեքստում թրքագետը հիշեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ եթե Թուրքիան ձգձգի Արձանագրությունների վավերացման գործընթացը, ապա Երեւանն իրավունք ունի դուրս գալ բանակցային գործընթացից: «Հայաստանը կարող է օգտվել այն հնարավորություններից, որոնք ընձեռում է միջազգային իրավունքը, եւ հայտարարի, որ քանի որ Թուրքիան ձախողում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը, Երեւանը դուրս է գալիս բանակցություններից»,-հայտարարել է Ռ.Սաֆրաստյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |