Անկարայի հակասական հայտարարությունները չեն կարող զիջումների դրդել Հայաստանին 2 դեկտեմբերի 2009 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:Թուրքիան չի հասկանում, որ իր հակասական հայտարարություններով չի կարող ազդել Հայաստանի վրա: «Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուն պարբերաբար հայտարարում է, թե Թուրքիան չի վավերացնի Արձանագրություններն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի լքել Լեռնային Ղարաբաղի տարածքը: Այդ հայտարարությունների նպատակն է դրդել Երեւանին զիջումների գնալ, սակայն թուրքական դիվանագիտությունը, հավանաբար, չի հասկացել, որ հայկական կողմի հետ այդ խաղը չի անցնի»,-ասել է թուրքագետը: Անդրադառնալով Աթենքի ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթնաժողովին` Ռ.Սաֆրաստյանը նշել է, որ Հունաստանի մայրաքաղաքում բոլոր քաղաքական խաղացողները կրկին հաստատեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը չպետք է շաղկապվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: «Այս երկու գործընթացները կապելու Թուրքիայի ձգտումը կողմնակիցներ չգտավ»,-ասել է թուրքագետը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |