ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՍԿԱԾՆԵՐ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի վարած քաղաքականությունը ոչ մի կերպ չի կարող հանգեցնել վերջինիս կարգավորմանը: Այդ մասին, Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովը: Նրա խոսքերով` այն ժամանակ, երբ Հայաստանն «օկուպացրել է» Ադրբեջանի հողերը, ինչի առնչությամբ գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւ, Մինսկի խումբը հայտարարում է, որ կընդունի այնպիսի որոշում, որին կհանգեն կողմերը: «Ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խումբը մեզ պարտադրում է մի սխեմա, որն ավելի հարմար կլիներ մաֆիոզական հաշվեհարդարներին. «հանդիպել են», կրակել, հետո նստել, զրուցել եւ բաժանվել», - հայտարարել է նախարարը: Միեւնույն ժամանակ նա գտնում է, որ տվյալ դեպքում ռիսկի է դիմում ոչ միայն Ադրբեջանը, այլեւ ամբողջ տարածաշրջանը: Նախարարի խոսքերով` Կովկասը բազմազգ տարածաշրջան է, եւ «եթե հայ անջատողականները ստեղծեն միանգամայն վտանգավոր նախադեպ, ապա դա հասկանալի կերպով կազդի մյուսների վրա»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---