Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն ամփոփեց «Հատիսի» վերջին երեք հանդիպումների արդյունքները 2 դեկտեմբերի 2009 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ամփոփեց «Հատիսի» վերջին երեք հանդիպումների արդյունքները 2009-2010թթ. Եվրոպայի Գավաթի նախընտրական առաջնության շրջանակներում` խմբային փուլում: Հունական «Աթինայկոսի» հետ հանդիպումն ավարտվեց հայ բասկետբոլիստուհիների պարտությամբ (105:54), բայց դրանից հետո «Հատիսը» հաղթանակ տարավ ռուսական «Չեւակատայի» (103:99) եւ թուրքական «Բեշիքթաշի» նկատմամբ (87:64):«Թուրքիայում մեզ լավ դիմավորեցին»,- նշեց Ռոստոմյանը` ավելացնելով, որ թուրքական թիմը «Հատիսից» նման խաղ չէր սպասում: «Արդեն յոթերորդ րոպեից հետո, երբ մենք հաշվով առջեւում էինք, մրցակիցը գիտակցեց մեր խաղի լրջությունը»,- ասաց Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը: Հրաչյա Ռոստոմյանի խոսքով, երբ թիմը դեռ նոր էր ձեւավորվել, ակումբի ղեկավարությունը ցանկանում էր պարզապես մեծ հաշվով չպարտվել, այժմ նրանք ցանկանում են հաղթահարել խմբային փուլը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Երեւանում «Հատիսը» կընդունի հունական «Աթինայկոսին»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |