Հայ-թուրքական Արձանագրությունները պետք է խելամիտ ժամկետներում վավերացվեն Թուրքիայի կողմից 2 դեկտեմբերի 2009 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական Արձանագրությունները պետք է խելամիտ ժամկետներում վավերացվեն Թուրքիայի կողմից: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային քաղաքականության գծով մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով, Թուրքիան բավական հզոր ու բարդ երկիր է, որից կարելի է անկանխատեսելի որոշումներ սպասել: «Ես դժվարանում եմ կանխատեսումներ կատարել հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման առնչությամբ, կարող եմ միայն ասել, որ այն թուրք պատգամավորները, ում հետ ես առիթ ունեմ շփվելու, վստահեցնում են, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացնելու է այդ Արձանագրությունները»,- ասաց նա:Միաժամանակ պատգամավորն ավելացրեց, որ հայկական կողմը գտնում է, որ այդ գործընթացը չի կարող հավերժ շարունակվել, եւ եթե այն խելամիտ ժամկետներում չավարտվի, ապա հայկական կողմն իրավունք ունի վարվելու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Խելամիտ ժամկետները, Մինասյանի խոսքով, ընդգրկում են մինչեւ 2010թ. առաջին երկու ամիսները: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |