ՀԿԵՈւ ղեկավարը Շիրակի մարզում քննարկել է երկաթուղու շահագործման անվտանգության բարձրացմանն առնչվող հարցեր 2 դեկտեմբերի 2009 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինը այցելել է Հայաստանի Շիրակի մարզ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում նա հանդիպել է Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Հանդիպման ժամանակ շոշափվել են սոցիալական բնույթի հարցեր, ինչպես նաեւ երկաթուղու շահագործման անվտանգության բարձրացմանն առնչվող հարցեր: Կողմերն առանձնակի ուշադրություն են դարձրել երկաթուղու օբյեկտներում բազմաթիվ ընտանիքների բնակության փաստին, ինչը սկսվել է 90-ականներին: Կոնցեսիոն պայմանագիրը «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ չի նախատեսում անհատների բնակում երկաթուղային օբյեկտներում: Կողմերն եկան համաձայնության եւ պայմանավորվեցին կառավարական մակարդակով այն փուլ առ փուլ լուծելու մասին: Շեւկեթ Շայդուլինը եւ Լիդա Նանյանն այցելել են սահմանային Ախուրյան կայարանը: Նանյանը բարձր է գնահատել Գյումրի-Ախուրյան հատվածում կատարված վերականգնողական աշխատանքները: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր-ձեռնարկությունն է: «Հայկական երակթուղի» ՓԲԸ-ն հանձնվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, ըստ 2008թ. փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` այն եւս 10 տարով երկարացնելու իրավունքով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |