Հայաստանի կառավարությունը կներկայացնի հին բնակավայր Կարմիր բլուրի պահպանման ծրագիրը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Երեւանի պատմահնէաբանական «Էրեբունի» թանգարան-արգելոցի տնօրեն Գագիկ Գյուրջյանի ուղեկցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելեց Կարմիր բլուր հնավայր, որտեղ էլ անցկացրեց հուշարձանի պահպանման հարցին վերաբերող առաջին խորհրդակցությունը:



Դեռ տարեսկզբին Հայաստանի կառավարության վերահսկողական ծառայությունը պարզել էր, որ Կարմիր բլուրի տարածքի մոտ 40հա ծածկված է շինարարական աղբով, իսկ 1,5 հա անցել է հարակից գերեզմանատանը:

«Էրեբունի» պատմահնէաբանական թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը վարչապետին ներկայացրեց հնավայր Կարմիր բլուրի ներկա վիճակն ու խնդիրները: Տիգրան Սարգսյանն իր հերթին հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը մոտակա ամիսներին կներկայացնի Կարմիր բլուրի պահպանման եւ զարգացման ծրագիր: «Մենք պետք է կարողանանք մշակել այնպիսի ռազմավարություն, որը մեզ հնարավորություն կտա մի կողմից պահպանել մեզ հասած պատմական ժառանգությունը, իսկ մյուս կողմից` հասկանալ, թե ինչպես այն գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար» , - ասել է Սարգսյանը:



Վարչապետը նշեց, որ կառավարությունը Կարմիր բլուրի նկատմամբ պետք է մշակի այնպիսի ռազմավարական ծրագիր, որ մի կողմից` ընդգրկի գիտական մասը` պեղումներ, աշխարհի լավագույն գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցություն, իսկ մյուս կողմից` նպաստի զբոսաշրջության զարգացմանը: Նա նաեւ նշեց, որ Ասիական բանկի ֆինանսական աջակցության շնորհիվ, Կարմիր բլուրի սահմանով ճանապարհ է կառուցվելու, ինչը կօգնի, որ այդ տարածքը մնա ուշադրության կենտրոնում:



Կարմրիր բլուրը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին: Բլրի տարածքում հնէաբանները հայտնաբերել են հնագույն բնակավայրի մնացորդներ, ընդհուպ Ուրարտական թագավորության ժամանակների Թեյշեբանի քաղաք-ամրոցը (7-6-րդ դ.): Մ.թ.ա. 6-րդ դարում ամրոցը գրավել եւ այրել են զավթիչները: Հրդեհից կարմրած քարն էլ , հավանաբար, պատճառ է դարձել բլրի անվան:



«Կարմիր բլուրի» պատմական տեղանքը «Էրեբունի» թանգարանի մի մասն է: 1930-1971 թթ. հայտնի հնէաբան Բորիս Պիոտրովսկու այստեղ կատարած հնէաբանական պեղումների ընթացքում հայտնաբերված առարկաները մ.թ.ա. 7-րդ դարի են, այսինքն` Վանի թագավորության երկրորդ ժամանակաշրջանին են պատկանում:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---