ՀՀ ՊՆ Ազգային-ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը կդառնա Ազգային պաշտպանության համալսարան 2 դեկտեմբերի 2009 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ Ազգային-ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի`ԱՌՀՀ տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանն Ազգային-ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում ընդունել է ՆԱՏՕ-ի ռազմակրթական ոլորտի փորձագետներին: Հանդիպման ընթացքում ինստիտուտի տնօրեն Քոթանջյանը հյուրերին է ներկայացրել ինստիտուտը Ազգային պաշտպանության համալսարանի վերածելու ծրագիրը: Նա նաեւ հաղորդեց հյուրերին, որ ինստիտուտի բարեփոխումը կատարվելու է ԱՄՆ Ռազմական ակադեմիայի չափանիշերով: Պատասխանելով փորձագետների այն հարցին, թե ինչու է որպես հիմք ընդունվել հենց ամերիկյան մոդելը` Քոթանջյանն ընդգծել է, որ հումանիտար գիտությունների եւ ռազմական կրթության ոլորտում ամերիկյան մոդելն առավել արդյունավետն է: «Ես եկա այդ եզրակացության դիտարկումների եւ հետազոտությունների երկար տարիների ընթացքում»,-ասել է Հ.Քոթանջյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |