Քիշնեւում վերականգնվել եւ գործում է հայկական եկեղեցին

PanARMENIAN.Net - Մոլդովայի հայ համայնքի ջանքերի շնորհիվ հաջողվեց վերականգնել Քիշնեւի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցին, որը չէր գործում արդեն 60 տարի: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում պատմել է Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանը: «Հոկտեմբերի 24-ին եկեղեցու հարեւանությամբ մենք բացեցինք նաեւ «Արմենիա» մշակույթի կենտրոնը,-ասել է Վ.Գասպարյանը: Նա հաղորդել է նաեւ, որ բացվել է կիրակնօրյա դպրոց, որն արդեն 24 աշակերտ ունի եւ գործում է տարբեր տարիքային խմբերի համար: Դպրոցին անհրաժեշտ դասագրքերն ու նյութերը տրամադրել է ՀՀ սփյուռքի նախարարությունը: Նախատեսվում է նման դպրոցներ բացել նաեւ Մոլդովայի այլ մարզերում, ասել է Վ.Գասպարյանը` հավելելով, որ այսօր Մոլդովայում շուրջ 12 000 հայ է բնակվում:



«Սակայն մեր հիմնական մտահոգությունը հայկական եկեղեցիների վիճակն է»,-ասել է Գասպարյանը` հավելելով, որ Քիշնեւում կա երկու գործող եկեղեցի, որոնք մեկական սպասավոր ունեն եւ հազվադեպ են այցելուներ ունենում: -
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---