Deep Purple-ի մենակատար Յան Գիլանը բարեգործական համերգներով հանդես կգա Երեւանում 3 դեկտեմբերի 2009 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Deep Purple-ի մենակատար Յան Գիլանը երկու բարեգործական համերգով հանդես կգա Երեւանում: Համերգները կանցնեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Համերգներից գոյացած հասույթը կօգտագործվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման նպատակով: Ընթացիկ տարվա հոկտեմբերին Յան Գիլանն ու մյուս երաժիշտներն եղան այդ դպրոցում եւ Երեւանում կայացած մամլո ասուլիսում խոստացան վերականգնել դպրոցը: Այն ժամանակ էլ հայտարարվեց, որ Գիլանը մտադիր է հանդես գալ Երեւանում Հայաստանի նվագախմբերից մեկի հետ: Ամենայն հավանականությամբ համերգներին կմասնակցի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Համերգի կազմակերպիչներն են «Մեդիամաքս» գործակալությունը եւ Վիվա-Սել ընկերությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |