ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԱՆԱՐԱԴԱՐ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԻԿՆԱՊԱՀԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՃԻՌԸ

PanARMENIAN.Net - Այսօր Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում խորհրդարանական խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ներկայացուցիչները իրենց դժգոհությունն են արտահայտել, Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանի անզգույշ սպանության մեջ մեղավոր ճանաչված, երկրի նախագահի թիկնապահ Աղամալ Հարությունյանի գործով դատարանի կայացրած դատավճռի վերաբերյալ: Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, որ մարդասպանը դատապարտվել է ընդամենը երկու տարվա պայմանական ազատազրկման: Դաշնակցության խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ նրա կուսակցությունը գտնում է, որ դատավճիռը չափազանց մեղմ է: Նա համոզվածություն է հայտնել, որ վճռաբեկ դատարանում դատավճիռը կվերանայվի: Կոմկուսի խմբակցությունը նույնպես բավարարված չէ դատավճռով: ՀԿԿ խմբակցության նախագահ Ֆրունզե Խարատյանը հայտարարել է, որ այդ գործի դատավարությունը շոու էր հիշեցնում: Դատավճռի հետ համաձայն չեն նաեւ «Միասնություն» դաշինքի խմբակցության անդամները: Նրա ղեկավար Գալուստ Սահակյանը ընդգծել է, որ հասարակությունը չի ընկալի դատավճիտը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---