«Ժառանգությունն» առաջընթաց չի տեսնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների Աթենքում կայացած հանդիպման մեջ 3 դեկտեմբերի 2009 - 14:30 AMT PanARMENIAN.Net - «Դեկտեմբերի 1-ին Աթենքում կայացած ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարների լավատեսական հայտարարությունը հիմնականում հասցեագրված էր Թուրքիային»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ Սաֆարյանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարների հայտարարությունը յուրօրինակ պատասխան էր թուրքական կողմի այն հայտարարություններին, որ միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացից հետո, Թուրքիայի խորհրդարանում կվավերացվեն Հայ-թուրքական արձանագրությունները: «Դրանով ԵԱՀԿ ՄԽ ԱԳՆ ղեկավարները հավաստիացրեցին Թուրքիային, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում կարող է առաջընթաց գրանցվել»,-ասել է պատգամավորը: Այդ գործընթացը Սաֆարյանը վտանգավոր է համարել, քանի որ, ըստ նրա, Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը կլուծվի ադրբեջանա-թուրքական հարաբերությունների հենքի վրա: Ս.Սաֆարյանը նշել է նաեւ, որ Աթենքում կայացած բանակցություններում առաջընթաց կարող էր գրանցվել միայն այն դեպքում, եթե այդ քննարկումների արդյունքում փոփոխություններ կատարվեին Մադրիդյան սկզբունքներում: «Սկզբունքները չեն բխում Հայաստանի եւ ԼՂՀ-ի շահերից»,-ասել է Սաֆարյանը: Նա նաեւ նշել է, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցություններում Հայաստանը հաղթանակի կհասնի միայն այն դեպքում, եթե ԼՂՀ-ն անմիջական մասնակցություն ունենա բանակցային գործընթացին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |