2010թ. լրամշակված պետբյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 6 տոկոսը 3 դեկտեմբերի 2009 - 15:00 AMT PanARMENIAN.Net - 2010թ. լրամշակված պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 6 տոկոս ՀՆԱ-ի հանդեպ կամ 193 մլրդ դրամ: Այդ մասին դեկտեմբերի 3-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը` ներկայացնելով 2010թ. պետբյուջեի լրամշակված տարբերակը: «Այդ ցուցանիշը 1,5 տոկոսով պակաս է այս տարի ակնկալվող ցուցանիշից»,-ասել է նա: Այս համատեքստում նախարարը նշել է, որ այդ ցուցանիշի նվազումը ՀՀ կառավարությւան վարած քաղաքականության արդյունքն է, որն ուղղված է դեֆիցիտի մակարդակի աստիճանական նվազեցմանը եւ այն մինչճգնաժամային տարիների մակարդակին հասցնելուն: «Առաջիկա տարիներին մենք պետք է նվազեցնենք դեֆիցիտի մակարդակը եւ հասցնենք այն մինչճգնաժամային տարիների մակարդակին»,-ասել է Տ.Դավթյանը: Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 3-ի նիստում հավանություն է տվել 2010թ. բյուջեի հիմնական տարբերակում փոփոխությունների կատարմանը: Բյուջեի նախագիծն առաջիկայում կներկայացվի ՀՀ ԱԺ վերջնական հաստատմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |