Արձանագրությունների թերությունը գործընթացի ձախողման դեպքում իրավական հետեւանքների բացակայությունն է 3 դեկտեմբերի 2009 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական Արձանագրություններում մի շատ մեծ մինուս կա. դրանք վերջնական մշակված չեն: Եթե կողմերից մեկը խախտի Արձանագրություններով նախատեսված պայմանավորվածությունը, ապա դրա համար ոչ մի պատիժ նախատեսված չէ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքով, ոչինչ չի խանգարում Թուրքիային, որպեսզի նա բացի Հայաստանի հետ սահմանը եւ հջորդ օրը կրկին փակի:«Արձանագրությունների վավերացումից հետո Թուրքիան 60 օր ունի, որպեսզի բացի սահմանը, բայց եթե նա չանի դա, իրավական առումով նրա հետ ոչինչ չի լինի: Սակայն, եթե Թուրքիան ձախողի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, նա կկորցնի ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի վստահությունը»,- նշեց Գիրագոսյանը: Ռիչարդ Գիրագոսյանն ընդգծեց, որ եթե Անկարան արգելափակի գործընթացը, ապա Հայաստանին արժե վերանայել սեփական դիրքորոշումը առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: «Միգուցե եւ չարժե հրաժարվել նախապայմաններից»,- ընդգծեց Ռիչարդ Գիրագոսյանը: Նա արձանագրեց նաեւ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի լուծի Հայաստանի ներքին քաղաքական խնդիրները: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |