Հունաստանը մտադիր է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Աթենք կատարած այցի շրջանակներում Հայաստանի ԱԳՆ ղեկավար ԷդվարդՆալբանդյանը հանդիպեց Հունաստանի վարչապետ, ԵԱՀԿ գործող նախագահ Յորղաս Պապանդրեուի հետ:Նախարար ՆալբանդյանըՀունաստանի վարչապետին փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները ու գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ ձեւավորված սերտ համագործակցության առնչությամբ:



Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Հունաստանի վարչապետն ասաց, որ հայ-հունական բարեկամությունը դարավոր արմատներ ու ավանադույթներ ունի եւ Հունաստանի իշխանությունները ցանկանում են գործուն քայլեր ձեռնարկել համագործակցության առավել խորացման ուղղությամբ:



Վարչապետ Պապանդրեունեւ նախարարՆալբանդյանը քննարկեցին Հայաստանիեւ Հունաստանի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, բարձր գնահատեցին հաստատված քաղաքական երկխոսությունը եւ անդրադարձան տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:



Զրուցակիցները մտքերփոխանակեցինԵԱՀԿ օրակարգային հարցերի, Հայաստան Եվրոպական Միություն համագործակցության եւ տարածաշրջանային հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---