Դեկտեմբերի 7-ին հայկական պատվիրակությունը Դանիայում կքննարկի գլոբալ տաքացման հիմնախնդրի լուծման ուղիները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Կոպենհագենում (Դանիա) Հայաստանի կառավարության պատվիրակությունը մասնակցելու է համաժողովի, որի ընթացքում քննարկվելու են գլոբալ տաքացման հիմնախնդրի լուծման ուղիները:



Դեկտեմբերի 6-ին ամբողջ աշխարհում անցկացվելու են տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է` աշխարհի երկրների կառավարություններին կոչ անել վճռական միջոցներ ձեռնարկել գլոբալ տաքացման հիմնախնդիրը լուծելու համար:



Հայաստանը կմիանա համաշխարհային ակցիային. դեկտեմբերի 6-ին Երեւանի կենտրոնական փողոցներում անցկացվելու են «Հեծանիվ+ », «Էկոդար» եւ Թեղուտի պաշտպանության շարժում կազմակերպությունների նախաձեռնած հեծանվաերթեր: Ակցիայի տեսագրությունը կցուցադրվի Կոպենհագենում տեղի ունեցող համաժողովի ընթացքում:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---