Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի ԱԳՆ ղեկավարները քննարկեցին երկկողմանի հարաբերությունները 3 դեկտեմբերի 2009 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Աթենքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իր բելառուս գործընկեր Սերգեյ Մարտինովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Բելառուսի նախագահների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման հարցերը, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Աթենքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է ՀՅԴ Հունաստանի կոմիտեի ղեկավարների հետ: Էդվարդ Նալբանդյանը նրանց ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ հայ-թուրքական երկխոսությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |