Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ղարաբաղի պատերազմի համար Ադրբեջանի պատասխանատվության մասին օրինագծին 3 դեկտեմբերի 2009 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել պատգամավոր Արմեն Ռուստամյանի օրինագծին, որը երկրի խորհրդարանին առաջարկում է ընդունել «Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը ռազմական դիմակայության վերափոխելու համար Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարությունը:Այսօր կառավարության նիստում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ փաստաթղթի նախագծում ասվում է, որ Ադրբեջանը, հետեւողականորեն խեղաթյուրելով իրականությունը, այլասերելով փաստերը, ձգտում է միջազգային հանրության մոտ կանխակալ ու սխալ կարծիք ստեղծել ղարաբաղյան հակամարտության ծագման եւ զարգացման մասին: Քոչարյանի խոսքով, հայտարարությունն ընդգծում է միջազգային կառույցներում հակամարտության իրական պատկերը վերականգնելու անհրաժեշտությունը` մատնացույց անելով Ադրբեջանի պատասխանատվությունը դրա սրման համար, ինչպես նաեւ օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավորությունները` պաշտոնական Բաքվի քաղաքականությանը դիմակայելու անհրաժեշտությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |