ASHIB-ն ցածրացրել է իջեցրել է Contact համակարգի փոխանցումների արժեքը

PanARMENIAN.Net - Արդշինիվեստբանկը դեկտեմբերի 4-ից Contact համակարգի փոխանցումները ներկայիս 3%-ի փոխարեն իրականացնելու է իջեցված` 2% սակագնով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



Contact դրամականփոխանցումներիհամակարգը գործումէաշխարհի86 երկրներում եւ ունի 40 հազարից ավել սպասարկման կետեր: Արդշինինվեստբանկը Contact-ի հետ համագործակցում է իր հիմնադրման օրվանից (2003թ.): Արդշինինվեստբանկը այս համակարգով փոխանցումները, դեպի Հայաստան - հակառակ ուղղություններով, իրականացնում է ռուսական ռուբլիով, ԱՄՆ դոլարով - եվրոյով:



Արդշինինվեստբանկը համագործակցելով բազմաթիվ հանրաճանաչ եւ տարածված միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ, մշտապես մատուցում է հաճելի անակնկալներ բանկի ծառայություններից օգտվող հաճախորդների համար` ձգտելով, Ամանորի նախաշեմին, թեթ-ացնել նրանց նախատոնական հոգսերը:

Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Մենք համագործակցում ենք բազմաթիվ հեղինակավոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերի, ինչպես նաեւ ռուսական հեղինակավոր բանկերի հետ` ձգտելով մեր հաճախորդներին տրամադրել դրամական փոխանցումներից օգտվելու լայն հնարավորություններ: Կարծում եմ, Contact համակարգի սակագնի իջեցումը, հաճելի Ամանորյա անակնկալ է մեր բոլոր հաճախորդների համար»:



Ժամանակակից տեխնոլոգիաները եւ փորձըբանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով եւ կանխիկ դրամով:



Արդշինինվեստբանկը, հանդիսանալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ոլորտում, ներկայումս փոխանցումներ է իրականացնում Contact, MoneyGram, Migom, IntelExpress, RIA միջազգային համակարգերով, եւ այս ոլորտում համագործակցում է ռուսական Պրոմսվյազբանկի, Սոցգորբանկի, Ֆորա բանկի - Սբերբանկի հետ:



Բանկն արժանացելէ Moody's-ի Ba2 երկարաժամկետ - Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, - Ba3 երկարաժամկետ - Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաեւ ֆինանսական կայունության ("BFSR") "D"- վարկանիշին:



Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---