Գիա Ղազանչյան. Այս պահի դրությամբ «Ատինայկոսը» զգալիորեն ուժեղ է մեր թիմից 4 դեկտեմբերի 2009 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին «Հատիսը» «Միկա» մարզահամալիրում անցկացրեց իր երկրորդ հանդիպումը սեփական դաշտում ` հունական «Ատինայկոսի» հետ: 2009-2010թթ. ընտրական փուլի խմբային շրջանում սա «Հատիսի» երկրորդ խաղն էր սեփական դաշտում F խմբում: Առաջին խաղում երեւանյան ակումբը հաղթեց «Չեւակատային» 103:99 հաշվով: Պարտությունից հետո գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը չէր փորձում արդարացնել իր սաներին, նա գտնում է, որ «Ատինայկոսը» ուժեղ թիմ է: «Այս պահի դրությամբ «Ատինայկոսը» զգալիորեն ուժեղ է մեր թիմից: Երբ առաջին քառորդում մենք առավելություն ունեինք հաշվում, ես գիտեի, որ մենք չենք կարող հաղթել: Մեր պաշտպանությունն այսօր լավ խաղաց, եթե մենք մի փոքր էլ ավելի հաջողակ լինեինք, կարող էինք հաղթել»,-ասել է Ղազանչյանը: Ըստ մարզչի, մեր աղջիկները փորձում էին գնդակը նետել հերռվից, քանի որ հույների պաշտպանները շատ ուժեղ էին եւ թույլ չէին տալիս «Հատիսին» մոտենալ զամբյուղին: «Այսօր ամեն ինչ օգնում էր մեզ, որ մենք լավ խաղայինք, շնորհակալություն դրա համար մեր երկրպագուներին, որոնք իսկական տոն ստեղծեցին մեզ համար: Գլխավորը մեզ համար խմբային փուլը հաղթահարելն է»,-հավելել է մարզիչը: Ըստ Ղազանչյանի, «Հատիսի» խաղի վրա իր ազդեցությունը թողեց Մաուրիտա Ռեյդի (Ջամայկա) հեռացումը, որից հետո թիմը սկսեց զիջել մրցակցին եւ հաշվով եւ դիրքային խաղում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |