Գեորգիս Դիկեոուլակոս. «Ատինայկոսը» հաղթեց իր փորձի շնորհիվ 4 դեկտեմբերի 2009 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Հունական թիմի գլխավոր մարզիչ Գեորգիս Դիկեոուլակոսը ուրախ էր հաղթանակի համար եւ շնորհակալություն հայտնեց Երեւանի թիմին ջերմ հյուրընկալության համար: «Երեւանում մեզ շատ լավ եւ ջերմ ընդունեցին: Մեզ զարմացրեց դահլիճի պահվածքը խաղի ժամանակ, «Հատիսը» հսկայական աջակցություն ստացավ իր երկրպագուներից»,-ասել է Դիկեոուլակոսը: Մարզիչը գտնում է, որ «Հատիսը» փոխել է խաղի որակը իրենց հետ առաջին խաղի համեմատ, որը տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին Հունաստանում, եւ որտեղ «Հատիսը» պարտվեց 105:54 հաշվով: «Չնայած «Հատիսի» առավելությանը առաջին քառորդում, իմ սաները կարողացան հավաքվել եւ դա եղավ մեր հաղթանակի գրավականը: Ես շնորհավորում եմ «Հատիսի» մարզչին եւ բասկետբոլիստուհիներին լավ խաղի համար»,-ասել է «Ատինայկոսի» գլխավոր մարզիչը: Նա գտնում է, որ «Հատիսը» զիջում էր իր թիմին միայն առանձին խաղային դիրքերում եւ իրենք հաղթեցին փորձառության շնորհիվ: «Կարծում եմ, որ F խմբից խմբային փուլը կհաղթահարենք մենք, «Հատիսն» ու «Բեշիկթաշը», իմ գլխավոր նպատակն է, որ իմ սաները որակական աճ ունենան»,-ասել է Դիկեոուլակոսը: Դեկտեմբերի 3-ին 2008-2009թթ. Եվրոպայի գավաթի մրցաշարում «Ատինայկոսը» հասավ կիսաեզրափակիչ, այս սեզոնում, ըստ մարզչի, նրանք ցանկանում են գերազանցել նախկին նվաճումը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |