Երեւանում ամփոփվել են «Թայեքս» ծրագրի արդյունքները

PanARMENIAN.Net - Ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի Թայեքս գրասենյակի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսության մամլո ծառայությունը:



Միջոցառումը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ պետական կառավարման մարմինների, մի շարք հասարակական կազմակերպությունների - բիզնես ասոցիացիաների մոտ 50 ներկայացուցիչներ:



Համաձայն Եվրոպական հանձնաժողովի Թայեքս գրասենյակում ընդունված ընթացակարգի` յուրաքանչյուր տարի Թայեքս գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվում է գրասենյակի ներկայացուցիչների աշխատանքային այց Հայաստան եւ հանդիպում Հայաստանում Թայեքս ծրագիրը համակարգող մարմնի (Ծրագրերի կառավարման գործակալություն) ներկայացուցիչների հետ:



Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանում իրականացվում են Թայեքս միջոցառումներ, եւ հայ պաշտոնյաներն ակտիվորեն մասնակցում են Թայեքս գրասենյակի աջակցությամբ կազմակերպված միջոցառումներին, ինչը հնարավորություն է տալիս շահառու կազմակերպություններին գնահատել իրենց կարողությունները, ծանոթանալ եվրոպական լավագույն փորձին եւ ստացված գիտելիքները կիրառել տվյալ ոլորտի զարգացման քաղաքականության մշակման համար:



Թայեքս ծրագրին նվիրված հանդիպումը լրացուցիչ հնարավորություն է տալիս պետական կառավարման մարմինների աշխատակիցներին, անմիջականորեն շփվելով Թայեքս գրասենյակի ներկայացուցիչների հետ, առաջին աղբյուրից տեղեկատվություն ստանալ Թայեքս միջոցառումների կազմակերպման վերաբերյալ, լսել Թայեքս գրասենյակի կարծիքը, թե Եվրոպական հանձնաժողովը հատկապես, որ ոլորտներում է Հայաստանից ակնկալում Թայեքս ծրագրային հայտեր, քննարկել արդեն իսկ իրականացված միջոցառումների արդյունքները, միջոցառումների իրականացման ընթացքում ծագած խնդիրները, գտնել դրանց հնարավոր լուծումները, Թայեքս գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել որոշ միջոցառումների իրականացման հավանականությունը եւ 2010 թվականի ակնկալիքները:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---