Ջավախքում չկա անջատողականություն

PanARMENIAN.Net - Հայաստանը, որը գտնվում է կախվածության մեջ հաղորդակցային տեսանկյունից, չի դրսեւորել համարժեք պատասխան ջավախահայ բնակչության հանդեպ

Թբիլիսիի խտրական քաղաքականության դեմ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:



«Վրաստանի իշխանությունները վարում են կոշտ քաղաքականություն Ջավախքի հայերի հանդեպ: Նրանց փոխհարաբերությունների մեջ չկա վստահություն, եւ այդ դրսեւորվում է առօրյա կյանքում», - ասել է նա: Թորոսյանը ընդգծել է, որ Ջավախքում չկա անջատականություն, տարածաշրջանի հայերը ուղակի պաշտպանում են իրենց իրավունքները:



Շիրակ Թորոսյանը նշել է, որ ներկայումս, երբ Հայաստանը կարող է ունենալ այլընտրանքային ճանապարհ դեպի արտաքին աշխարհ, Երեւանը կարող է պահանջել Վրաստանից հարգել ջավախահայերի իրավունքները: «Հայ-թուրքական սահմանի բացումը զգալի կբարելավի տարածաշրջանի հայերի դրությունը եւ կթուլացնի վրաց իշխանությունների կոշտ դիրքորոշումը», - ասել նա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---