ՀՀ նախահահը ծանոթացել ՀՀ-ու գտնվող Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ կառույցի նոր պետի հետ 4 դեկտեմբերի 2009 - 15:39 AMT PanARMENIAN.Net - ծառայության սահմանապահ կառույցի ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր ՍտրելցովինՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ կառույցի ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ստրելցովին: Նա Հանրապետության Նախագահին է ներկայացրել Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության նոր պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովին: Նախագահ Սարգսյանըբարձրէգնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հետեւողականորեն ամրապնդվող ռազմավարական գործընկերությունը եւ կարեւորել է այդ ուղղությամբ ջանքերի շարունակումը: Հանրապետության Նախագահը սահմանապահ ծառայությունը, Հայաստանի պետական սահմանի պահպանությունը համարել է մեր երկրի ազգային անվտանգության կարեւոր բաղկացուցիչը եւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առանցքային տարրերից մեկը: «Մենք գոհ ենք սահմանապահների գործունեությունից, մեր համատեղ աշխատանքից եւ նրանց պրոֆեսիոնալիզմից»,- ընդգծել է երկրի ղեկավարը եւ հավելել, որ սահմանապահների հետ ավանդաբար ձեւավորվել են լավ հարաբերություններ եւ փոխըմբռնում, ինչը հնարավորություն է ընձեռում մշտապես օպերատիվ ու որակյալ լուծումներ տալ ծագող խնդիրներին: Շնորհակալություն հայտնելովգնահատանքի խոսքերիհամար` գեներալ-լեյտենանտ Ստրելցովն ասել է, որ իրենք ձգտում են բարեխղճորեն կատարել իրենց առջեւ դրված խնդիրները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |