Սամվել Խաչատրյան. «Մեր ծանրամարտիկների ելույթները գերազանց եմ գնահատում» 4 դեկտեմբերի 2009 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին Հայաստանի ծանր ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը հանրագումարի էր բերել Հոյանգոյում (Հարավային Կորեա) անցկացված աշխարհի մրցումների արդյունքները: Հոյանգոյից հայ մարզիկները 12 մեդալ են բերել:Խաչատրյանը հայտարարել է, որ գոհ է արդյունքներից: «Մրցումներին մասնակցող բոլոր 7 ծանրամարտիկները գերազանց ելույթ ունեցան: Նազիկ Ավդալյանի հաղթանակը բոլորինս է: Ինձ հատկապես հաճելիորեն զարմացրեց Գեւորգ Պողոսյանը, որը «ձգում» վարժության ժամանակ բարձրացրեց 208 կգ: Այդպիսի ծանրություն ծանրամարտիկը նույնիսկ մարզումների ժամանակ չի բարձրացրել», - ասել է Խաչատրյանը: Ֆեդերացիայի նախագահի խոսքերի համաձայն, այս տարի հայ մարզիկների շահած 135 մեդալներից 69-ը ծանրամարտիկներինն է` քաշային եւ տարիքային բոլոր կարգերում: Ինչ վերաբերում է համապատասխան պարգեւատրմանը, ապա Սամվել Խաչատրյանի խոսքերի համաձայն, աշխարհի չեմպիոնը կստանա 5 մլն դրամ, իսկ չեմպիոնի մարզիչն ու կանանց հավաքականի մարզիչը Հայաստանի նախագահի անունից` որպես պարգեւ կստանան 2,5 մլն դրամ: «Սակայն դա դեռ բոլորը չէ, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը նույնպես պարգեւներ է տալու: Պարգեւներ կստանան նաեւ աշխարհի մրցումների մյուս մրցանակակիրները», - ավելացրել է Սամվել Խաչատրյանը: 2008 թ. Եվրոպայի չեմպիոն, 2009 թ. Եվրոպայի մրցումների արծաթե մրցանակակիր Նազիկ Ավդալյանը (69կգ) նոյեմբերի 27-ին Հոյանգոյում (Հարավային Կորեա)անցկացված աշխարհի մրցումներին գրավեց հաղթողի կոչումը: Ընդհանուր թվով Նազիկ Ավդալյանը Հայաստան է բերել 3 ոսկե մեդալ: Ավդալյանը «ձգում» վարժության ժամանակ բարձրացրել է 119 կգ ծանրաձողը եւ շահել է փոքր ոսկե մեդալ, դա նրա երկրորդ փորձն էր, քանի որ առաջինը դատավորները չէին հաշվել: «Հրում» վարժությունում Ավդալյանը բարձրացրել է 147 կգ եւ երկամարտի արդյունքով հավաքել 266 կգ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |