ՀԿՄ կոչ է անում «մեկ օր նվիրել Երեւանին»` մասնակցելով Ծիծեռնակաբերդի այգում կազմակերպվող շաբաթօրյակին

PanARMENIAN.Net - Կամավորի միջազգային օր` դեկտեմբերի 5-ին, Հայ Կամավորների Միությունը մաքրության օր է կազմակերպում Ծիծեռնակաբերդի այգում եւ հարակից տարածքներում: «Մեկ օր` Երեւանին» ակցիան կսկսվի երեւանյան ժամանակով 11:00-ին Ուրուգվայի հրապարակում: Շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին ՀԿՄ կտրամադրի աղբի տոպրակներ եւ ձեռնոցներ:



Մաքրությունն ավարտելուց հետո մասնակիցները կհավաքվեն «Փյունիկ» Հաշմանդամների Միությունում, որտեղ հաշմանդամ երեխաների հետ միասին կզարդարեն Ամանորյա տոնածառը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---