Ռուբեն Եգանյան. Ես մեր բնակչության դրությունն աղետալի եմ համարում

PanARMENIAN.Net - «Շուտով մեր ազգը լուրջ ժողովրդագրական խնդրի առջեւ է կանգնելու»,- դեկտեմբերի 4-ին կայացած մամլո ասուլիսում նշեց ժողովրդագրագետ, «Հայկական սոցիալ-ժողովրդագրական նախագիծ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Եգանյանը: Նա ընդգծեց, որ պաշտոնական տվյալներով արտագաղթողների եւ ներգաղթողների տարբերությունը կազմում է տարեկան 7-8 հազար հոգի:



«Մենք գաղթողներին երկու կարգի ենք բաժանում` մշտական բնակության եւ գումար վաստակելու համար մեկնողներ: Մոտ 10-15 հազար հոգի ամեն տարի մեկնում են գումար վաստակելու, սակայն նրանց վերադարձը հայրենիք պարտադիր չէ»,- նշեց Եգանյանը:



Նրա խոսքով, 2002թ. բնակչության պաշտոնական մարդահամարի տվյալները նույնպես չեն արտացոլում իրականությունը: Պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում 2002թ. բնակվում էր 3 800 000 մարդ, սակայն իրականում այդ ժամանակ Հայաստանում բնակվում էր 3 210 000 մարդ: Հաշվի առնելով դա` ազգագրագետը բնակչության դրությունն աղետալի անվանեց:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---