ՀՀ ԱԺ հանձնաժողովը ԼՂՀ ճանաչման հարցը հետաձգել է 90 օրով 4 դեկտեմբերի 2009 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Լեռնային ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը, որը պատգամավորներին ծանոթանալու համար ներկայացրել էր «Ժառանգություն» խմբակցությունը` հոկտեմբերի 15 -ին: Հանձնաժողովում քննարկումները ցույց են տվել, որ հանձնաժողովի անդամներն օրինագծին բացասաբար են վերաբերվել, բացատրելով, որ այն կարող է խանգարել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հաշվի առնելով հանձնաժողովի կարծիքն ու դիրքորոշումը, առաջարկել է հետաձգել օրինագիծը 90 օրով, որն էլ ընդունել են հանձնաժողովի անդամները, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |