«ՀԿԵՈւ»-ում կներմուծվի տեխնիկական ծառայությունների վարպետների որակավորման գնահատում ըստ կարգերի 4 դեկտեմբերի 2009 - 20:05 AMT PanARMENIAN.Net - 2009թ. դեկտեմբերի 4-ին Երեւանում ՀԿԵՈւ գլխավոր վարչությունում առաջին անգամ տեղի ունեցավ բոլոր տեղամասերի ճանապարհային, վագոնային եւ լոկոմոտիվ ծառայությունների վարպետների հանդիպումը: Հավաքը բացեց գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում ՀԿԵՈւ գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինը ընդգծեց, որ այսօրվա հանդիպումը ոչ միայն երկաթուղու վիճակի ամփոփումն է, այլ նաեւ ՀԿԵՈւ-ի որպես ազգային տրանսպորտային ընկերության դիրքավորման հետ կապված խնդիրների մախանշումը: Նա նշել է, որ «ՀԿԵՈւ»-ում կներմուծվի տեխնիկական ծառայությունների վարպետների որակավորման գնահատում ըստ կարգերի: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ վարպետների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր-ձեռնարկությունն է: «Հայկական երակթուղի» ՓԲԸ-ն հանձնվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, ըստ 2008թ. փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` այն եւս 10 տարով երկարացնելու իրավունքով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |