ՀՀ պաշտպանության նախարարը հանձնել է խրախուսական նվերներ ՀՀ ռազմական ոստիկանության զինծառայողներին 4 դեկտեմբերի 2009 - 20:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարը դիտարկեց ՌՈ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ցուցադրված մարտական վարժանքները:Դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղավ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ նշանակության գումարտակում: Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը ծանոթացավ գումարտակի խնդիրներին ու գործառույթներին, անձնակազմի համալրվածությանը եւ ծառայողական պայմաններին, ինչպես նաեւ հրամկազմի հետ քննարկեց զորամասում շինարարական աշխատանքներ իրականացնելուն առնչվող խնդիրներ: Աշխատանքային այցի ավարտին հատուկ նշանակության ստորաբաժանումները ցուցադրական մարտական վարժանքների միջոցով պաշտպանության նախարարին ներկայացրին իրենց մարտավարամասնագիտական հմտություններն ու կարողությունները: Սեյրան Օհանյանը բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների հանձնեց խրախուսական նվերներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |