Հայաստանը կմասնակցի «Բեյրութը միջազգային գրքի մայրաքաղաք 2009» փառատոնին

PanARMENIAN.Net - Բեյրութում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին առաջին անգամ մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը: Այդ մասին դեկտեմբերի 3-ին Լիբանանի մշակույթի նախարար Սալիմ Վերդեհի հետ հանդիպման ժամանակ հայտնեց Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը:



Փառատոնին Հայաստանը ներկայացնում էին երգարվեստի, գեղանկարչության, գրականության, պարարվեստի եւ սպորտի ոլորտների ներկայացուցիչներ: Աշոտ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը մտադիր է մասնակցելու նաեւ «Բեյրութը միջազգային գրքի մայրաքաղաք 2009» շրջանակներում 2010թ. ապրիլին Լիբանանի մայրաքաղաքում անցկացվելիք եզրափակիչ միջոցառումներին:



Հայ-լիբանանյան երկկողմ հարաբերությունների խորացման ենթատեքստում քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Ընդգծվել է երկու երկրների մայրաքաղաքներում մշակութային օրերի անցկացման անհրաժեշտությունը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---